Կիեւ է ժամանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհ...

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացվել է Ուկրաինայի ՊՆ կայքում։

Պատվիրակությունը գլխավորում է Ուինֆիլդ Սվոնթոնըորն ԱԱԽ-ում պատասխանատու է ուկրաինական ուղղության համար։ Հանդիպման հիմնական թեմաներից է 2024թ. Ուկրաինային ԱՄՆ տրամադրած օգնության արդյունքների քննարկումը եւ 2025թ. պաշտպանության նախարարությունների թիմերի միջեւ փոխգործակցության պլանավորումը։ Կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ նախապես հայտարարված ներդրումների կարգավիճակը եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում այլ համատեղ նախագծերի մշակումը։

«Առանձին ուշադրություն է դարձվել զենքի եւ զինամթերքի որոշ տեսակների հետ կապված ԱՄՆ հետագա օգնությանը։ Մենք նաեւ սինքրոնացրել ենք մեր դիրքորոշումներն ուկրաինական կարիքների եւ ամերիկյան հնարավորությունների վերաբերյալ»,- ասել են գերատեսչությունում։

Պատվիրակությունն այցելել է Կիեւ հունվարի 9-ին նախատեսված արեւմտյան երկրների խմբի 25-րդ հանդիպման նախօրեին՝ Գերմանիայի Ռամշթեյն ավիաբազայում Ուկրաինա զենքի մատակարարումը համակարգելու նպատակով։