Խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը...

«5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամիսներ առաջ, երբ դեռ պատերազմը չեր սկսել, առիթ ունեցա հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հարցին՝ եթե մի հրաշքով այս պահին իշխանության գա բանիմաց, ազգային մտածողության կրող ղեկավար, որքան ժամանակ կպանջվի երկիրը շեղված առանցքից հետ բերելու, նորմալ կյանքով ապրելու համար , նախագահը ասաց.

«Ով էլ գա դժվար է լինելու , բայց եթե մի հրաշքով, կամք ունեցող, բանիմաց, և փորձված մեկը լինի, հնարավոր է երեք տարում վերականգնել կորցրածը և մտնել զարգացման շրջան»:

Այս խոսակցությունը հուլիս ամսին էր: Հետաքրքիր է, հիմա՝ երբ կորցրել ենք Արցախի 80 %,ը, երբ Սոթքում ադրբեջանական ուժեր են կանգնած, երբ օրեր հետո Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ ունենք բարոյազրկված ժողովուրդ և բյուրեղապակու փշրանքների պես կոտրված բանակ, երբ ունենք 5000 զոհ, 10.000-ից ավելի վիրավորներ, անթիվ անհետ կորածներ ու գերևարվածներ, ի՞նչ է մտածում նախագահը: Քանի տարի պետք կլինի երկիրը,  ժողովրդական լեզվով ասած՝ «շողուլի բերելու» համար:

P.S. Անկեղծ ասած խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը: Կամիկաձե է պետք դրա համար, ՏԵՐ բառի՝ բուն և փոխաբերական իմաստով: