Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկ...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ 

Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից՝ նշելով, որ Դավիթ Խուդաթյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Արամազդ Ղալամքարյանին և վստահություն հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։

Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ են, բարեփոխումների կարիք կա։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին՝ կարճ ժամանակահատվածում կատարած կարևոր աշխատանքի համար։