
Մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այդ մասին ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
«Գիշերը 10 անց 20 էր, մի քանի անգամ կրակեցին։ Գյուղը չի տուժել կրակոցներից, վիճակը լարված չէ»,-հայտնել է Զաքարյանը։