Խոսրովի արգելոցը մնալու է արգելոց, բայց Գառնի...

Այսօր մեր օրենքում օգտագործվում է  «արգելոց» եզրույթը, «հնավայր» եզրույթը չի օգտագործվում։ Մենք  հիմա փոխարինում ենք՝ արգելոց չի օգտագործվի, կօգտագործվի՝ հնավայրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենք հետազոտել են համաշխարհային պրակտիկան, ամենուր հնավայր է։

«Բացի դրանից, արգելոցը մի տեսակ արգելք պարունակող բառ է, իրականում ռեժիմներ պետք է ունենան, ինչպես  «Խոսրովի արգելոցն» է։ Մերն այդ դեպքը չէ, հակառակն է, դրա համար գնում ենք այս փոփոխության: Բայց իրավական որևէ բան չի փոխվելու, զուտ հասկացությունների հստակեցում է»,- ասաց փոխնախարարը՝ հստակեցնելով, որ օրինակ, Գառնիի արգելոցը կդառնա Գառնիիի հնավայր: