Խոսքը համատեղ ծրագիր ունենալու մասին է. Ժաննա...

Երեկ ես եղել եմ բուհում, այն հարցերը որոնք եղել են, պարզաբանել եմ և կարծում եմ, որ թեման սպառված է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Լեզվաբան, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակավելուն:

Ինչ վերաբերում է ռուսկան նոր դպրոցներ ունենալու հարցին, ապա նախարարը նշեց, որ ՌԴ միջկառավարական հանձնաժողովների վերջին նիստի արձանագրոթյուններում նախատեսված է համատեղ ծրագրի և կոնցեպտի ծրագրի քննարկման նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ:

«Այն խնդիրրը, որն այսօր դրված է օրակարգում համատեղ ծրագիր ոնենալու մասին է և քննարկման փուլում է թե ինչ կոնցեպտի մասին ենք խոսւոմ, մեր պատկերացմամբ, որ դա պետք է լինի կամ հայ չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն կամ կարող ենք քննարկել, որ քանի որ վերջին շրջանում այստեղ են տեղափոխվել ռուսաստանցիներ և  եթե կարիք կա նրանց կրթության հավելյալ ապահովման, կարող ենք դա քննարկել»,-ասաց նա: