Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփ...

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել  ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոտանգման դեպքով:
Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:

Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,- գրում է փաստաբանը։