Խոշոր հրդեհ Շուշի-Բերձոր ճանապարհին. 8 տոննա...
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
 
Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։  Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։  Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։