Մոսկվայի կենտրոնում գտնվող շքեղ թաղամասի շինհրապարակում խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատողներն արգելափակվել են կառուցվող շենքի բարձունքում։
SHOT-ի տվյալներով՝ կրակը տարածվել է Սոյմոնովսկի անցման վրա գտնվող շենքի առաջինից մինչև հինգերորդ հարկերում, որտեղ կառուցվում է «Le Dome» բնակելի համալիրը։ Շինանյութեր են այրվում նաև բակում։ Համալիրի բնակարաններում գները սկսվում են 67,3 միլիոն ռուբլուց։



