Խորհուրդ է տրվում խոսելուց առաջ երբեմն օգտագո...

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա ամբողջ օրը կանանց իրավունքներից, Եվրոպա գնալուց խոսող ուժի ներկայացուցչի խոսք է, կարծեմ արդեն նաև Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ այսինքն քպ֊ականների միջի իբր իրավունքի ու պետականության հետ կապ ունեցողի մտքի գոհարն է։
Ոչ հարգելի՛ «մտքի հսկաներ»,
լավ կարելի է այսքան ցինիկ լինել։ Կերակրող մորը կամ կնոջ մարմինը նմանատիպ համատեքստում հիշատակելը վկայում է միայն մեկ բանի մասին՝ ձեր սեփական բարոյական և ինտելեկտուալ սնանկության։
Խորհուրդ է տրվում խոսելուց առաջ երբեմն օգտագործել սեփական գլխուղեղի «զբաղվածությունը»։ Օգնում է։