Խորհրդարանը դեռևս մեծ ռեֆորմ չի արել, իսկ հեղ...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռևս այս իշխանությունների կողմից որևէ բարեփոխում չի եղել: Ըստ Մարուքյանի՝ առաջին մեծ բարեփոխումը, որ քննարկվել է, դա կառավարության կառուցվածքի փոփոխությունն է, որը դեռ ԱԺ հանձնաժողովներում չի քննարկվել:

«Դեռևս խորհրդարանում որևէ բարեփոխում չի քննարկվել: Խորհրդարանը դեռևս մեծ ռեֆորմ չի արել, իսկ հեղափոխություններից հետո մեծ ռեֆորմներ են լինում,-ասաց Մարուքյանը՝ ավելացնելով.-Ես ձեզ կարող եմ ասել, որ «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի ծրագրի վերաբերյալ իր տեսլականը: Այսինքն՝ մենք ոչ թե կքննադատենք, կասենք՝ այս կառուցվածքը լավը չէ, այլ մենք կներկայացնենք մեր կառուցվածքը: Մենք համարյա ավարտել ենք: Մեր ներկայացրած կառուցվածքն իր մեջ և ունի օպտիմալացում, և նաև խորհրդարանական վերահսկողության ամբողջ սպեկտրը, որով չի մնում վարչապետին ենթակա, կառավարությանն առընթներ որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կմնա»: