Խորհրդարանը Դավիթ Նահապետյանին ընտրեց ԿԲ խորհ...

ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Դավիթ Նահապետյանին: Նահապետյանի թեկնածությունը, որն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, արժանացել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նահապետյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ, կողմ էր քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 1-ը: