
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և S.aureus ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։