Քաղաքացին խեժանման զանգված է հայտնաբերել «Yeremyan Products»-ի ըմպելի կակաոյի մեջ
Քաղաքացի Լիլիթ Օհանյանը սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ ահազանգելով «Yeremyan Products»-ի ըմպելի կակաոյի որակի վերաբերյալ։
Օհանյանի խոսքով՝ ապրանքի մեջ նկատել է խեժանման զանգված, իսկ ըմպելիից, ըստ նրա, տհաճ հոտ է եկել։ Նա նաև ընդգծել է, որ ապրանքի պիտանելիության ժամկետը չէր լրացել։
«Սա ի՞նչ է։ Ինչպե՞ս կբացատրեք, «Yeremyan Products»։
Միշտ օգտվել ենք ձեր արտադրանքից․ միշտ թարմ ու համեղ է եղել։ Սակայն այս անգամ իսկապես հիասթափություն ապրեցի։
Նշեմ, որ ապրանքի պիտանելիության ժամկետը չէր լրացել, սակայն դրանից ահավոր տհաճ հոտ էր գալիս»,- գրել է Լիլիթ Օհանյանը։
Քաղաքացու հրապարակած տեղեկություններից առայժմ պարզ չէ, թե ինչ ծագում ունի ըմպելիի մեջ հայտնաբերված զանգվածը և ինչով է պայմանավորված եղել տհաճ հոտը։
Սպասում ենք «Yeremyan Products»-ի պարզաբանմանը։ Ընկերության արձագանքը ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք։



