Խաղաղությունը պարտադրվում է․ Բարի կամքով երկո...

«Աշխարհը փոխվել է, հազար տարի հետ է ընկել։ Գործում է «խաղաղություն ուժի միջոցով» այդ սկզբունքը, և դրա մասին հայտարարվել է հստակ։ Միացյալ Նահանգները իր հարցերը տարածաշրջանում փորձում է լուծել ուժի միջոցով՝ դրա մասին հստակ հայտարարելով, որ միջազգային իրավունք չկա, միջազգային իրավունքը բարոյականության կամ միջազգային հարաբերությունների վերաբերյալ իմ պատկերացումներն են։

Իսրայելը վերջերս հայտարարեց, ասաց՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, մենք միևնույն է որևէ դեպքում չենք թույլատրի, որպեսզի Իրանը ունենա միջուկային զենք։ Հայտարարեց, որ Գազայում մենք չենք համաձայնվի առաջարկած մոտեցումներին։

Ռուս-ուկրաինական պատերազմը՝ էլի որևէ… միջազգային հստակ օրենքներ չկան, գործում է ուժի իրավունքը, ուժեղի իրավունքը։

Եվ այս պայմաններում հայտարարել, որ բանակը մեր անվտանգային համակարգի ամենակարևոր գործոնը չէ, հարց է առաջացնում՝ այդ ինչի՞ց որոշեցիք, թե ով պարտադրեց, որ դուք այդ հայտարարությունն անեք։

Վերջիվերջո, չմոռանանք Նիկոլ Փաշինյանի «կիրթ և կառուցողական գործընկեր» Ալիևի հայտարարությունները, որ Հայաստանի միլիտարիզացիան մենք չենք հանդուրժի՝ անկախ նրանից՝ դա սահմանին գտնվող զորամաս է, թե թիկունքային զորամաս», — այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։