Խաղաղության պայմանագրից ու սահմանազատումից հե...

ԵՄ դիտորդական առաքելության հարցը Հայաստանում դա Հայաստանի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե պետք է ԵՄ առաքելությունը դուրս բերվի Հայաստանից:

«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի հայաստանյան կողմը պետք է որոշի երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք  է ներկա լինեն ԵՄ դիտորդները։ Երբ որ կնքվի Խաղաղության պայմանագիրը և ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիտորինգի անհրաժեշտություն չկա, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,-ասաց նա։

Իսկ թե Խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում, կամ ո՞ւմ հովանու ներքո կարող է ստորագրվել, Խանդարյանը պատասխանեց, որ հարցը բաց է։ «Հնարավոր է և երկկողմ ինչ-որ ֆորմատով ստորագրվի, հնարավոր է որևէ երրորդ գործընկերոջ երկրում ստորագրվի, որևէ տարբերակ բացառված չէ։ Մեզ համար առաջնահերթ է, որպեսզի ստորագրվի այն սկզբունքներով, որոնք մենք կարևորում ենք»,-ասաց նա։