Ադրբեջանը մերժում է, իսկ մենք շարունակում ենք...

Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն ահնրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք»,- ասաց նա:

Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ստորագրվում, նա ասաց.

«Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահամանդրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա: