Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 70 տոկոսը...
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ բանակցությունների ընթացքում Բաքուն և Երևանը կարողացել են կարևոր առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի հարցում, և պայմանագրի տեքստի մոտ 70%-ը գոհացնում է երկու կողմերին։
 
«Բաքվին և Երևանին հաջողվեց բանակցությունների ընթացքում հասնել շատ կարևոր առաջընթացի, կողմերը առանձնապես առարկություններ չունեն խաղաղության պայմանագրի նախագծի գրեթե 70%-ի վերաբերյալ», - ասել է Հաջիևը սաուդյան Arab News թերթին տված հարցազրույցում։
 
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը։