Կազանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունն այն է, որ էր, որ շատ նման է նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, ըստ էության, կարող է հասցեագրել և փոխադարձ ու լիարժեքորեն լինել ընդունելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին: Ասեմ նաեւ, որ մենք խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երեկ կամ նախորդ օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա: