«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը եթե իրականանա...

Մենք ցորեն էլ ենք ներմուծում, բրինձ էլ ենք ներմուծում, ցորեն էլ ենք օգտագործում, բրինձ էլ ենք օգտագործում և ցորեն էլ ենք ներմուծելու, բրինձ էլ ենք ներմուծելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ կարծիք ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ռազմավարական անվտանգությունից ելնելով՝ հնարավոր է  սկսենք ցորենի փոխարեն բրինձ օգտագործել:

Հարցին էլ՝ ռազմական էսկալացիայի կգնա՞ Ադրբեջանը, նման մտավախություն չկա՞, նա պատասխանեց. «Բոլոր այդ մտահոգությունների վերացման ճանապարհը մեկն է՝ խաղաղության պայմանագիրը և խաղաղության խաչմերուկը:  

Ընդ որում, «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական գործիք է, որով արևելքը կապվում է արևմուտքին, հարավը՝ հյուսիսին: Եթե այդ տնտեսական հետաքրքրությունները տեղի ունեցան Հայաստանում ու Ադբեջանում, ոչ մի տեղ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում և ոչ էլ այլ տեղ չեն մտածի դրա (պատերազմի-խմբ.) մասին, որովհետև այդ տարածքով և՛ Հաայստանը, և՛ Ադրբեջանը, և՛ երկու երկրների հարևանները, և՛ աշխարհորի բոլոր մեծ ու փոքր պետությունները փող են աշխատելու»,- ասաց նա:

Պապոյանը նշեց, որ ստորագրման ժամկետների մասին չգիտի, բայց եթե ոչ մի խոչընդոտ չառաջանա, Հայաստանը պատրաստ է, մեկ շաբաթում էլ հնարավոր է կազմակերպել խաղաղության համաձայնագրի ստորագրումը: