Խաղաղության համաձայնագրի կնքումը բխում է ոչ մ...

Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի կնքման հարցում կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման չեղարկումը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում, բխում է տարածաշրջանի և աշխարհի շահերից, որպեսզի այս երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի: Մենք կշարունակենք պնդել»,- ասել է Միլլերը։