Խաղաղապահներն ապահովում են ԱՀ-ում գյուղատնտես...

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են հումանիտար արձագանքման կենտրոն՝ խնդրելով ապահովել գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների անվտանգությունը։

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը»,- հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը: