Ձեռքներդ հեռու՛ Հայոց եկեղեցուց. Կառավարությա...

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 2–ին ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանության Հայ եկեղեցու։

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ իրականացրին։

Պարանի վրա լվացքի ամրակներով նրանք կախեցին պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է», «Նզովք դավաճաններին, ամոթ լռողներին», «Խավարասերները հարձակվում են եկեղեցու վրա, որովհետեւ վախենում են լույսից», «Եկեղեցուն հարվածողը ծառայում է սատանային», «Քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլի կենակցին», «Նեռապաշտները հարվածում են սրբություններին», «Ով Հայ եկեղեցուն կոչում է այլասերված, ինքն է սրբապիղծը» և այլն։