Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլի...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և այլ պաշտոնատար անձինք։ 

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և այլք։ 

Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը նոյեմբերի 19-ին հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։