Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի...

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոնտինյիին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակի գործընկերության հիման վրա։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև երկկողմ և Եվրոպական միության հարթակում իրականացվող համագործակցությունը, որն էական դեր ունի ընդհանուր արժեքների առաջմղման գործում։