ԿԳՆ-ն հերքում է

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»:

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր, որ ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ։