ԿԳՄՍՆ-ն դատապարտում է Մերձավանի դպրոցում տեղի...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ պատմության ուսուցիչը թիրախավորվել էր աշակերտների, ծնողների ու մյուս գործընկեր որոշ ուսուցիչների կողմից։ Նրա նկատմամբ դրսևորվել էր անհարգալից վերաբերմունք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ նախարարությունը, մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ ուշադրության կենտրոնում է պահում այս դպրոցում տեղի ունեցածը։

«Դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, ինչպես գիտեք ղեկավարն ազատվել է աշխատանքից։ Այլ միջոցներ ևս ձեռնարկվում են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ցանկացած տիպի բռնությունն անթույլատրելի է, առավել ևս երբ դա արվում է ուսուցչի նկատմամբ։ Ծնողները, սովորողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց կյանքում։ Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել»,- ասաց Արաքսիա Սվաջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: