
«5-րդ ալիքի»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է.
«Դե ի՞նչ, այսօր մրցանակ ենք ունենալու, երկու անվանակարգում: «Սահմանից դուրս միջազգային կինոփառատոնի» ժյուրին կայքում հրապարակել է հաղթողների անունները:
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում երկու՝ «Լավագույն կրթական ֆիլմ» և «Լավագում մոնտաժ» անվանակարգերում:
Սա դեռ սկիզբն է: «5-րդ ալիքը» նոր որակ է բերում և սա հրաշալի է: Հիմա անձնակազմին դեռ չեմ շնորհավորում, շնորհավորանքները՝ օրվա վերջում՝ մրցանակաբաշխությունից հետո»։