ԱՄՆ-ը և Իսրայելը, տարածելով անհիմն հաղորդագրություններ, այդ թվում՝ Իրանի կողմից իբր «կեղտոտ ռումբի» նախապատրաստման մասին, տեղեկատվական հող են նախապատրաստում Իրանի դեմ նոր ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Նրանք, ովքեր ագրեսիա են սկսել Իրանի դեմ, այժմ փորձում են մեդիա հող նախապատրաստել իրենց չարագուշակ մտահղացումների համար՝ կեղծելով և տարածելով անհիմն մեղադրանքներ, ներառյալ The New York Times-ի վերջին պնդումները և իբր «կեղտոտ ռումբի» մասին կեղծված մեդիա պատմությունը, որը տարածել է CNN-ը։ Քայլ առ քայլ նրանք փորձում են լեգիտիմության տեսք ստեղծել հետագա ագրեսիայի և չարագործությունների համար»,- գրել է նա։
Բաղայիի խոսքով՝ Իրանը գիտի, թե ինչպես պատասխանել ցանկացած ագրեսիայի այնպես, որ պատասխանը երկար հիշվի։ Նա նաև մերժել է իրանական պատվարները հրթիռային բազաների հետ կապելու փորձերը՝ դրանք անվանելով կենսական կարևորության ենթակառուցվածքներին հարվածելու պատրվակ, և հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ագրեսիայի ընթացքում տուժել են ջրամբարներ և աղազերծման կայաններ, ինչը խաթարել է խաղաղ բնակչության ջրամատակարարումը։
Նշենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը մշակում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր պայթեցման ծրագրեր, որի թիրախ կարող են դառնալ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։



