Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկաս...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե իբր Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, իբր նրան եկել ու տարել են ԱԱԾ-ից: «Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են ձերբակալել: Որպես վարչական շրջանի ղեկավար՝ Սամվել Ղուկասյանին հրավիրել են ենթակաների հետ կապված որոշ հարցեր տալու»,-եզրափակեց Կոստանյանը: