Կենդանաբանական այգին չի տեղափոխվի

Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկում էինք կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց վերջին գույքագրումից հետո պարզվեց, որ կենդանաբանական այգու բալանսին բավական մեծ տարածքներ կան հենց այդ նույն հատվածում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ կենդանաբանական այգին ընդամենը կընդլայնվի, այլ տեղում նոր կենդանաբանական այգի առաջիկայում դժվար թե կառուցվի։ Ավինյանը տեղեկացրեց, որ այժմ պետք է ընդլայման ծրագրի վերաբերյալ աշխատանքներ տարվեն։