ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կանխատեսում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշումից հետո վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:
«Ինչ վերաբերում է մեր տոկոսադրույքների փոխանցումային մեխանիզմին մյուս տոկոսադրույքների վրա՝ մենք տեսնում ենք, որ որոշակիորեն փոխանցումային մեխանիզմն աշխատում է: Մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, ինչը կհանգեցնի նաև բնականաբար վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի»,-ասաց Գալստյանը:



