Կենտրոնական բանկը օգոստոսի 5-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75 տոկոս: Այդ մասին նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Որոշվել է՝
- քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %»,- ասված է հաղորդագրության մեջ:



