Կազանում BRICS-ի գագաթնաժողովում որոշեցին ժամ...

Կազանում BRICS-ի գագաթնաժողովում որոշեցին չընդլայնել միավորման անդամների կազմը և գործընկերոջ կարգավիճակ շնորհել որոշ երկրներին, որոնք հայտ էին ներկայացրել անդամակցության համար, IRNA-ին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ BRICS-ի երկրների ղեկավարները Կազանում կայացած գագաթնաժողովում որոշել են նոր անդամներ չընդգրկել կառույցի կազմում։ Փոխարենը որոշվել է գործընկերոջ կարգավիճակ շնորհել մի շարք երկրների։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է 30-ից 35 երկրների խնդրանքը, որոնք հետաքրքրված են միանալու BRICS-ին։

Ինչպես գրել է VZGLYAD թերթը, Կազանում BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր, որը կենտրոնացած է կառույցի երկրների տնտեսական զարգացման և հավասար միջազգային առևտրի համար գործիքների ստեղծման վրա։