Կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի...

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը և դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: