Կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» ն...

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը:

Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը:

Ինչպես  տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի,  կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և աշխատանքային թվային պայմանագրերի վերաբերյալ հանձնառությունները:

Քննարկման ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ հանձնառությունները ժամկետներում չիրականացնելու կամ թերի իրականացնելու վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է գործընթացի արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել արագացնել տեմպերն ու ջանքեր գործադրել մինչև տարեվերջ իրականացնելու հանձնառություններով սահմանված գործողությունները: