Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասից հանվել է Կառավարության հեղինակած ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: