Կատարի վարչապետ Ալ Թանին Թրամփին Boeing 747-8...

Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին բացատրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Boeing 747-8 ինքնաթիռի ծրագրված փոխանցումը գործարք է, ոչ թե նվեր։ Կատարի ղեկավարի խոսքերը մեջբերել է CNN-ը։

Ալ Թանիի խոսքով՝ ինքնաթիռի հանձննումը «միջկառավարական գործարք» է, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անձնական նվեր: Կատարի քաղաքական գործչի հայտարարությունը հնչել է այն մեղադրանքների ֆոնին, որ Դոհան ապօրինի լոբբիստական ​​մեթոդներ է կիրառում։

Թրամփը ինքնաթիռը զննել է դեռեւս 2025թ. փետրվարին, երբ այն վայրէջք կատարեց Ուեսթ Փալմ Բիչ օդանավակայանում: Ինքնաթիռը «թռչող պալատ» է։ Ակնկալվում է, որ այն կծառայի որպես նախագահական նոր ինքնաթիռ: