Կասպից ծովը մեզ համար նույնքան կարևոր է, որքա...

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ծրագրեր՝ հարևան երկրների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ անվտանգության ոլորտներում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կասպից ծովի նահանգների ղեկավարների միջազգային համաժողովում։

«Կասպից ծովը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Պարսից ծոցը», - նշել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ մերձկասպյան պետությունները սկսել են համատեղ համագործակցություն՝ ընդգծելով այս տարածաշրջանի փոխըմբռնումն ու նշանակությունը։

Արաղչին շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև կան ռազմավարական և կարևոր կապեր՝ հավելելով, որ Իրանը շատ լավ հարաբերություններ է պահպանում Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ։