Կասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկո...

Կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, փոխադարձ դիվանագիտական ​​այցերն ու փոխըմբռնումը թշնամիներին թույլ չտվեցին կասկածներ կամ թյուրիմացություններ ստեղծել երկու երկրների հարաբերություններում։ «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի և աջակցության ոգով»,- հավելել է դեսպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ մի խումբ տղամարդիկ հրապարակում ադրբեջաներենով բարձրաձայն երգում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»։ Ավելի ուշ, իշխանությունները հայտարարեցին, որ նրանք ադրբեջանական ծագումով իրանցիներ են: