Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ա...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։