Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
* սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ,
* պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ,
* չեն գործել արհեստական օդափոխության համակարգերը,
* բացակայել է անձնակազմի հանդերձարանը,
* չի սահմանվել մաքրման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը։

Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել։

Որոշման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կկիրառվի պատասխանատվություն։