Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևա...

Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ2022-ի հոկտեմբերին ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մասին և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է իր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական բանակացությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման համար: