Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժութ...

Հայաստանի հետ սահմանակից Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում։

Թուրքական Gazetekars–ի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասնակիցներն արդեն ժամանել են Կարս եւ պատրաստվում են։

Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ  Մեհաժը նշել է, թե զորավարժության նպատակը՝ ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, համակարգվածությունն ապահովելը, զորամիավորումների մարտական պատրաստությունը ստուգելը, կրակային եւ մանեւրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումները, սննուդի մատուցումը, հագուստի ապահվման եւ թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։