ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերմանացի բարձրաստիճան սպաների խոսակցության գաղտնալսված ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գերմանիայի ապազգայնացումը չի ավարտվել, հայտնում է KP.RU-ն։
Նրա խոսքերով՝ այսպիսի իրավիճակը, եթե չփոխվի, վտանգավոր կլինի Գերմանիայի համար։
«Ամենահրեշավորն այն է, և սա փաստ է, կարող եք ստուգել, եթե ոչինչ չարվի, եթե այդ գործընթացը չկանգնեցվի հենց գերմանացի ժողովրդի կողմից, ապա առաջին հերթին սարսափելի հետևանքների կհանգեցնի հենց Գերմանիայի համար», - հայտարարել է նա: