Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստ...

Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասել է Սիմոնյանը:

Նա վստահեցրել է, որ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ: