
Եմենի Ansar Allah շարժման զինյալների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների դադարեցումից հետո որոշ բեռնափոխադրող ընկերություններ վերսկսել են տարանցումը Կարմիր ծովով, հայտնում է Tass-ի փոխանցմամբ հայտնում է The National թերթը։
Լրատվամիջոցը նշում է, որ Կարմիր ծովի ջրային տարածքում իրավիճակն այժմ հարաբերականորեն խաղաղ է։ «Տվյալ պահին ռիսկը մեզ համար նվազել է, ինչի հետևանքով ապահովագրության արժեքը սկսում է նվազել։ Մյուս կողմից, ռիսկի նվազումը նշանակում է, որ որոշ նավատերեր ավելի պատրաստակամ են Կարմիր ծովով անցնելու, քան նախկինում», – թերթին տված հարցազրույցում ասել է Markel ապահովագրական ընկերության բաժնի տնօրեն Ռոհան Դևիսը։
Միևնույն ժամանակ, որոշ նավատերեր շարունակում են կասկածներ ունենալ Կարմիր ծովով անցնելու անվտանգության վերաբերյալ և նախընտրում են ավելի երկար, բայց ապահով այլընտրանքային ուղիներ, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, նկատել է Դևիսը։ Նրանք հրադադարը համարում են չափազանց փխրուն, և իրավիճակը կարող է արագ փոխվել։