«Կարմիր գծերից» մեկ մլրդ դրամից ավելի փող է մ...

Դուք 71 մլն դրամ տալիս եք ֆիլհարմոնիկ նվագախմբերին, 42 մլն՝ նորաձեւոթյանը, 70 մլն երգերի արդիականացմանը, բա որտեղի՞ց  գումարը բավականացնի մնացյալ կարիքների համար:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Մեքենաներն ընկնում են փոսերի մեջ, ջարդվում են անորակ, ուշացած ասֆալտի համար: Քաղաքացիները դիմում են քաղաքապետարան, ասում եք՝ գնացվեք էքսպերտիզա արեք, մտեք դատարան, էդպես բարդ պրոցեդուրա է գնում:

Կամ ասում եք՝ աղբահանության հիմնարկում վարորդների խնդիր կա, Երեւանի տոնը նշելու ամենալավ տարբերակը կլիներ ամեն օր Երեւանը մաքրող հյիմնարկի աշխատակիցներին գոնե մեկ ամսվա չափով պարգեւավճար բաժանեիք Էրեբունի-Երեւան տոնի պատվին»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:

Նա նկատեց, որ ամեն օր Բուսաբանական այգուց մինչեւ հերացի փողոց խցանում է. «Այդ նոր ավտոբուսները, որ տարփողում եք, թե գալիս են, խցանումներն են ավելանալու, դրանից քաղաքը չի բեռնաթափվելու: վերգետնյա եւ ստորգետնյա կայանատեղիների հարցն է պետք լուծել: Մեկ մլրդ դրամից ավելի կարմիր գծերից փող է մտել քաղաքի բյուջե, մի հարց լուծվե՞լ ա»,-ընդգծեց նընդդիմադիր խմբակցության ղեկավարը: