Կարին Տոնոյանը ներկայացրել է ակցիայի երթուղին

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00  Հանրապետության հրապարակից, ապա նույն  պահանջով գնալով նախագահական և Աժ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14֊ից սկսած»։