
Մենք շարունակում ենք մեծապես մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Դա որոշում է, որը նրանցից յուրաքանչյուրը պետք է կայացնի անհատապես: Եվ մենք կարծում ենք, որ պետք է անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարող է ստանալ անհրաժեշտ աջակցությունը: Կրկին, կվերադառնամ միջազգային առաքելությանը: Մենք կարևոր է միջազգային առաքելության ստեղծումը, որպեսզի ապահովվի այդ մարդասիրական կարիքների բավարարումը», - ասել է Պետքարտուղարության խոսնակը: